Թագուհի Թովմասյանն ընտրություններին մասնակցելու առաջարկ ունի բոլոր ուժերից

Այն պահին, երբ ես ինձ համար կորոշեմ՝ ուզում եմ մնալ քաղաքականության մեջ, թե ոչմ, այդ ժամանակ կընտրեմ ուժերից մեկին, որի հետ կմասնակցեմ ընտրություններին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Հարցին, թե արդյոք արդեն կան առաջարկներ քաղաքական ուժերի կողմից, նա պատասխանեց. «Բոլոր ուժերից առաջարկ կա»:

Ճշտող հարցին՝ առաջարկ կա նաեւ խորհրդարանական ուժերի կողմի՞ց, այդ թվում ԲՀԿ, «Լուսավոր Հայաստան», նա միայն ասաց. «Ես պատասխանեցի ձեր հարցին»: