Հայաստան կներկրվի covid 19-ի դեմ չինական «Սինովակ» արտադրության «Կորոնավակ» պատվաստանյութ

Առաջիկայում Հայաստան կներկրվի կորոնավիրուսային հիվանդության դեմ չինական «Սինովակ» արտադրության «Կորոնավակ» պատվաստանյութը:

Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Հայաստանը «COVAX Facility» հարթակի միջոցով ձեռք կբերի նաև այ պատավստանյութեր:

Ըստ Սահակյանի՝ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է կայուն լարված մնալ: 

 

Ապրիլի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 214.872 դեպք, որից 196.289-ը՝ առողջացած, 4071-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13.503 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 974.776 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 4807 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 808 նոր դեպք: Ունենք 588 առողջացած և 13 մահվան դեպք:

Քաղաքականություն