
«Իմ քայլի» նախաձեռնությամբ վաղը ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

«Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ՝ ապրիլի 28-ին, ժամը՝ 11-ին, Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից:
Նշենք, որ նիստի օրակարգում ընդգրկված է «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։