
Բորիս Ավագյանը շարունակելու է զբաղվել շիրակցի գերեվարված անձանց վերադարձնելու հարցով

Ես շարունակելու եմ զբաղվել շիրակցի գերեվարված անձանց վերադարձնելու հարցով , - «Փաստինֆո» - ի հետ զրույցում ասել է Բորիս Ավագյանը, նշելով, որ Արցախում իրեն պաշտոնից ազատելը այդ առումով ոչինչ չի փոխել:
Հիշեցնենք, որ նա աշխատանքից ազատվել է ապրիլի 19-ին, երբ խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ քննադատել էր իշխանությունների որոշ ներկայացուցիչների վարքագիծը , նշելով, որ դրանք չեն նպաստում գերեվարված մեծ քաղաքացիների վերադարձի գործընթացին .
Նա, մասնավորապես, անընդունելի էր համարել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների այն դիրքորոշումը, թե գերիների վերադարձի համար պատասխանատու է ռուսական կողմը. Դրանից անմիջապես հետո ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածեց , որ Բորիս Ավագյանն աշխատանքից ազատվել է հնչեցրած կարծիքների համար . Հավելենք նաև, որ մարտին Ավագյանը ազատվել էր ԱՀ նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից։
«Ես շարունակելու եմ զբաղվել շիրակցի գերեվարված անձանց վերադարձնելու հարցով։ Ինձ երբևէ լիազորություններ այդպիսի չի տրամադրվել, դրանք տրամադրել են ծնողները և մարզպետը՝ գրավոր խնդրանքով»։
Հարցին՝ արդյոք Արցախում պաշտոն չունենալով հնարավոր կլինի ներգրավվել գերիների վերադարձի հարցում՝ Ավագյանը նշեց.
«Այդ պաշտոնը ոչ մի բանով ինձ չի օգնել գերիների վերադարձի հարցով։ Հնարավոր է որպես անհատ այս պահին ներգրավվել այս հարցում, առաջընթացի մասին ես ձեզ կտեղեկացնեմ»։