Թուրք քաղաքական գործիչներն առաջարկում են ԱՄՆ-ին պատասխանել Ղրիմի ճանաչմամբ
Թուրքական «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները հանրահավաք են արել Անկարայում ԱՄՆ դեսպանատան առջև։ Հանրահավաքի նպատակը անհամաձայնություն հայտնել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Ցուցարարները պահանջել են փակել Թուրքիայում ամերիկյան ռազմակայանները։
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան առջև հանրահավաք է տեղի ունեցել, որի ընթացքում «Vatan» («Հայրենիք») կուսակցությունն առաջարկել է փակել Թուրքիայում ամերիկյան ռազմակայանները և Ղրիմը ռուսական ճանաչել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն կողմից Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության ճանաչման, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք դիմում ենք կառավարությանը։ Բայդենի արածին չի կարելի խոսքերով պատասխանել։ Միջոցներ ձեռնարկելը պարտադիր է։ «Ինջիրլիք» և «Քյուրեջիկ» ռազմակայանները պետք է անհապաղ թուրքական ԶՈւ-ի լիակատար վերահսկողության տակ անցնեն, իսկ ամերիկյան զորքերը պետք է իրենց երկիր ուղարկվեն 15 օրվա ընթացքում։
Ղրիմի և Աբխազիայի, ինչպես նաև Կիպրոսի Հյուսիսային Թուրքական Հանրապետության (ինքնահռչակ) ճանաչման համար պետք է անհապաղ դիվանագիտական շփումներ սկսվեն Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ»,- նշվում է հայտարարության մեջ, որը ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության առջև բողոքի ցույցի ժամանակ ընթերցել է կուսակցության գլխավոր քարտուղար Օզգյուր Բուրսալան։
«Vatan» կուսակցությունը Բայդենի հայտարարության դեմ բողոքի ցույց է անցկացրել նաև Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության առջև և մտադիր է շաբաթվա ընթացքում նմանատիպ ցույցեր անցկացնել Թուրքիայի տարբեր քաղաքներում։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միո...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...
«Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից, թող թուրքերը փոխարինեն նրանց». Բողոքի ակցիա
Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բա...