ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կորեայի ձորի»-ի կամուրջը հիմնանորոգվում է
Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանն այսօր Երևանը շրջանցող մի շարք ծրագրեր ու նախագծեր է դիտարկում. դրանցից մեկն էլ Երևանը Կոտայքի մարզին կապող, այսպես ասած, «Կորեայի ձորի»-ի կամուրջն է:
Քաղաքապետարանից հայտնում են, որ ավելի քան 50 տարվա պատմություն ունեցող կամրջի հիմնանորոգումը Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերից մեկն է: Աշխատանքներն արդեն մեկնարկել են:
«Շրջանցող ճանապարհներից մեկը նաև այս կամուրջն է, որից շատ հաճախ չեն օգտվում մեր քաղաքացիները, քանի որ անմխիթար վիճակում է: Անցած տարի նախատեսեցինք նախագծային փաստաթղթերը և այս տարի արդեն ունենք բարեհաջող անցած մրցույթ, որով էլ սկսվել է շինարարությունը»,- նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Ի սկզբանե նախատեսված էր ամրացնել կամուրջն ու նոր երթևեկելի գոտի կառուցել: Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ կամրջային կառուցվածքի հիմքերը վթարային վիճակում են, ուստի որոշվեց հիմնովին նոր կամուրջ կառուցել:
«Փաստացի պետք է կամուրջն ամբողջությամբ քանդենք և նորից կառուցենք: Գոյություն ունեցողը հիմա 4մ է, դառնալու է 8մ երթևեկելի մասը, լինելու են նաև երկկողմանի մայթեր»,- ասում է Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի տնօրեն Մինաս Մինասյանը:
«Կորեայի ձորի»-ի այս կամուրջը Դավթաշենը ուղիղ կապով միացնում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին և միաժամանակ հնարավորություն է տալիս գնալ դեպի Կոտայք ու Արագածոտն: Աշտարակ կամ Զովունի գնալու համար վարորդներն այս կերպ շրջանցում են Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, որոշակիորեն նաև Դավթաշեն վարչական շրջանները:
«Մենք հնարավորություն ենք ունենում առանց քաղաք մուտք գործելու միանգամից դուրս գալ դեպի Թբիլիսյան խճուղի, որը և՛ երթևեկության հոսքը կնվազեցնի, և՛ քաղաքացիներին հնարավորություն կտա անվտանգ երթևեկելու: Այնուամենայնիվ, կամրջի վերանորոգումով չենք կարող սահմանափակվել, պետք է նաև ճանապարհը նորոգել, որպեսզի այն ողջ իր ողջ հնարավորությամբ կարողանա նպատակին ծառայել»,- նշում է Հրաչյա Սարգսյանը:
Կամրջի հիմնանորոգման համար համայնքնային բյուջեից 62 մլն դրամ է հատկացվել: Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա աշնանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շոշից Շուշի տանող ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցնում են մեքենաներն ու ազատ զբոսնում Արցախի տարածքում. ահազանգ
Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ Շոշից Շուշի տանող ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցնում են մեքենաներն ու...
ՈՒՂԻՂ. Համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը կատարում են Ջ. Վերդիի «Ռեքվիեմը»։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանում հայտնված Boeing-ը վայրէջք կատարեց Երևանում
«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing 737-300 օդանավը վայրէջք կատարեց Երևանում: Հիշեցնենք, որ «Ֆլայ Արմենիա Էյրվ...
«Գազպրոմ Արմենիան» զգուշացնում է՝ գազանջատումներ են սպասվում
Ժամանակավորապես կդադարեցվի Դիլիջանի մի շարք հասցեների և Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի մի հատվածի գազամատակարարումը....