Իշխանաձորում աճյունների որոնման աշխատանքներն արդյունք չեն տվել

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի ենթաշրջանում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` որոնողական աշխատանքներն իրականացվել են ապրիլի 24-ին։

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն Արցախի փրկարարները նախատեսում են շարունակել վաղը: Ուղղության մասին կտեղեկացնեն նախապես: