ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի բլոգերը ցուց է տալիս Լուկաշենկոյի և Մեհրիբան Ալիևայի հանդիպման վայրը
Հանդիպման վայրը փոխել չի կարելի: Ապրիլի 23-ին ադրբեջանցի քաղաքական բլոգեր Օրհան Աղաևը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որում նա հայտարարել է, որ, ինչպես խոստացել էր, ցույց է տալիս այն հյուրանոցը, որտեղ հանդիպել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահի կինը՝ Մեհրիբան Ալիևան:
Օրհան Աղաևը տեսանյութում, քայլելով դեպի Բեռլինի ԱԴԼՈՆ հյուրանոց, նշում է, որ սա Բեռլինում՝ Մեհրիբան Ալիևայի սիրված հյուրանոցներից մեկն է, և հայտնում է, որ Լուկաշենկոն ու Մեհրիբանը այնտեղ հանդիպել են 2018, 2019 և 2020 թվականներին: Բլոգերը պնդում է, որ Ալիեւան հենց այստեղ է ծախսում մարդկանցից գողացված փողերը: Հարկ է նշել, որ տեսանյութը ցույց է տալիս հյուրանոցի գտնվելու վայրը: Այն գտնվում է Բեռլինի դարպասների մոտ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատների հարևանությամբ եւ կարելի է ասել, որ այդ հյուրանոցում մնալը բավական թանկ հաճույք է: Նշենք, որ ժամանակ առ ժամանակ համացանցում լուրեր են շրջանառվում Բելառուսի նախագահի Ադրբեջանի նախագահի կնոջ Մեհրիբան Ալիեւայի հետ սիրավեպի մասին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաբարովսկում Ամուր գետից մեծ սառցաբեկորներ են դուրս թափվել դեպի փողոց
Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում Ամուր գետից մեծ սառցաբեկորներ են թափվել փողոցի վրա: Բնակիչները անակնկալի են եկել գետի արագ...
Լիտվայի ԱԳ նախարարը Հայոց ցեղասպանությունը «պատմական ճշմարտությունը» է անվանել
Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը Բաքվում իր գործընկերոջ` Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ա...
Իրկուտսկում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Իրկուտսկի մարզի Չերեմխովսկի շրջանում թեթև շարժիչով օդանավ է ընկել, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել։ Տեղեկությունը ՌԻ...
Մատաղիսի ՀԷԿ-ը գործարկվել է. «Ազերէներջի»-ի տնօրեն
Մատաղիս (Սուղովուշան) գյուղում գտնվող հիդրոէլեկտրակայանը գործարկվել է: Այս մասին «Ազերեներջի» ԲԲԸ նախագահ Բաբա Ռզաևը հայ...