«Հիշո՛ւմ ենք, պահանջո՛ւմ ենք, ազատագրելո՛ւ ենք». Ստեփանակերտում կայացել է ջահերով երթ

Ապրիլի 23-ին Ստեփանակերտում կազմակերպվել է  «Հիշո՛ւմ ենք, պահանջո՛ւմ ենք, ազատագրելո՛ւ ենք…» խորագրով ջահերով երթ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին:

Երթը մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից և շարժվել դեպի Ստեփանակերտի հուշահամալիր։

Ջահերով երթի մասնակիցները իրենց խոնարհումը բերել Հայոց ցեղասպանության և Արցախյան պատերազմում սրբացած զոհերի հիշատակին: