Օրվա լրահոս

ՀՀ ԿԱ ԱԳ Կադաստրի պետական կոմիտեի բաժնի պետ Մարատ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկսած սովետական ժամանակներից, Ռուսաստանում մի տարածված հանցագործություն կար։ Ջրասուզակները ծովում լողացող մարդկանց ոտքերից քաշելով խեղդամահ էին անում, հետո հարազատներից խոշոր գումար շորթելով խեղդվածի դին «գտնում» էին։ Ով հասցնում էր աղաղակել, մոտակայքում լողացող մարդիկ օգնության էին հասնում ու փրկում էին նրան։ Հիմա ռուսական ավազակապետությունն է փորձում մեր ոտքերից քաշելով` խեղդել մեզ։ Ցավոք մեր իշխանություններն աղաղակելու փոխարեն լուռ ու մունջ երկիրը տանում են կործանման։ Աղաղակե’ք, օգնություն խնդրե’ք Ամերիկայից ու Եվրոպայից։ Հավատացե’ք, որ օգնությունը չի ուշանա։ Արևմուտքը պատրաստ է օգնելու, միայն պետք է դուրս գալ Ռուսաստանի հետույքից ու օգնություն խնդրել»:

Վերջին նորություններ