Ռուս խաղաղապահները 200 տոննա հումանիտար բեռ են հատկացրել ադրբեջանական կողմին
Ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը շարունակում է ապահովել բեռներ տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած տարածքների միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Սոցիալական կառույցների և բնակելի տների էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար Հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնի 14-րդ շարասյունը՝ կազմված 17 ԿամԱԶ զինվորական և ուղեկցող մեքենաներից, անցել է Մատաղիս-Քարվաճառ երթուղով և ապահովել է 200 տոննա բեռի տեղափոխում Քարվաճառի շրջան:
Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների աջակցությամբ 13 ավտոշարասյան միջոցով շուրջ 2400 տոննա բեռ է տեղափոխվել: Աջակցությունը հատկացվել է ադրբեջանական կողմին:
Նմանատիպ հոդվածներ
Ողջ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությու...
Բացառվում է, որ մենք հանդիպենք Փաշինյանին. նրան սպասող չկա. Գորիսի փոխքաղաքապետ․ News.am
«Բացառվում է, որ մենք հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ, նրան սպասող էլ չկա»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գորիս...
Ինչպես է ոստիկանը ցուցմունք վերցնում Իգոր Խաչատուրովից
Համացանցում լուսանկար է տարածվել, որում ոստիկանը ցուցմունք է վերցնում դատախազության մոտից ժամեր առաջ բերման ենթարկված Իգ...
Տարոն Տոնոյանն առաջին բուժօգնություն ցույց տվեց ոստիկանին. Արթուր Խաչատրյան
Մենք պահանջում էինք հանդիպում դատախազի հետ, որ դատախազն իջնի, բացատրի, թե ինչու են մարդիկ ձերբակալվել եւ ինչու են իրենք...