Կառավարության շենքի մոտից 8 անձ բերման է ենթարկվել. Ոստիկանություն

Այսօր Կառավարության շենքի մոտից ութ անձ բերման է ենթարկվել ոստիկանություն:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ  հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ոստիկանություն  բերման է ենթարկվել ութ քաղաքացի, կկազմվի արձանագրություն»,-ասաց Ջանոյանը:

Այսօր առավոտյան «Ազատագրում» շարժումը ներկայացնող մի խումբ քաղաքացիներ իրենց շղթայել էին Կառավարության դարպասներին՝ փորձելով կանխել Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք:

Նշենք, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածը վերաբերում է հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն:

Քաղաքականություն