«Sputnik Light» պատվաստանյութը կարող է գրանցվել մայիսին
«Sputnik Light» պատվաստանյութը կարող է գրանցվել մայիսին, հնարավոր է անգամ ավելի վաղ: Մինչև տարեվերջ նախատեսվում է ամսական արտադրել ավելի քան 30 միլիոն դեղաչափ: Այս մասին լրագրողների հետ զրույցում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:
Ավելի վաղ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն ավարտելուց հետո այս պատվաստանյութը կներառվի պատվաստումների ծրագրում: ՌԴ-ի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով` «Sputnik Light» պատվաստանյութը հետագայում կարող է օգտագործվել վերպատվաստման համար:
Հիշեցնենք, որ Մարտի 29-ին Գամալեայի համաճարակաբանության և մանրէաբանության հետազոտական կենտրոնը դիմել է «Sputnik Light» պատվաստանյութի գրանցման համար: Սա «Sputnik V»- ի պարզեցված տարբերակն է, որը բաղկացած է միայն մեկ բաղադրիչից և պահանջում է միայն մեկ պատվաստում` երկուսի փոխարեն: Պատվաստանյութի փորձարկման փուլը Մոսկվայում մեկնարկել է 2021 թվականի փետրվարի 27-ին:
Նմանատիպ հոդվածներ
Կարելի է բերել Լեռնային Ղարաբաղի օրինակը. Մերկելի անդրադարձը ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ
«Երբ չկա հարգանք սուվերենության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես Լեռնային Ղարաբաղի դեպքում, պետք է կիրառվե...
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու ն...
Կհոսանքազրկվեն հետևյալ հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու ն...
Messenger-ի օգտատերերի վրա հարձակում է եղել
Փորձագետները զգուշացրել են 84 երկրներում, ներառյալ Ռուսաստանում Facebook Messenger-ի օգտատերերի վրա հարձակման մասին, հաղ...