Արամ Ա-ն մերժել է թուրք լրագրողի հարցազրույցի հրավերը
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին, 2014-ին, Պոլսոյ կարեւոր հեռատեսիլի մը տնօրէնութենէն նամակ մը ստացայ, ուր կ՚առաջարկուէր հարցազրոյց մը ունենալ ինծի հետ՝ ընկերութեան ներկայ կեանքին հետ աղերս ունեցող խնդիրներու եւ մարտահրաւէրներու շուրջ:
Հարցազրոյցը պիտի վարէր Թուրքիոյ հանրածանօթ լրագրողներէն մէկը եւ պիտի տեւէր ժամ մը եւ պիտի կատարուէր անգլերէն լեզուով ու ուղղակիօրէն պիտի թարգմանուէր թրքերէնի: Մերժեցի ընդառաջել հրաւէրին: Որպէս պատասխան մերժումիս՝ երկրորդ հրաւէր մը ստացայ, ուր կ՚ըսուէր, թէ անվտանգութիւնը ապահովուած է օդակայան ժամանումէն մինչեւ վերադարձ: Այս անգամ հետեւեալ պայմանը դրի.- հարցազրոյցը տեղի կ՚ունենայ Անթիլիասի Մայրավանքէն ներս եւ ուղղակի կը սփռուի: Դրուած պայմաններուն պատասխանը չստացայ, որովհետեւ հեռատեսիլի պատասխանատուները քաջ գիտէին, որ իմ կողմէս վստահաբար պիտի յիշուէր Հայոց Ցեղասպանութիւնը եւ հայ ժողովուրդին պահանջքը Թուրքիայէն:
Յուշագրութեանս մէջ այս դէպքին անդրադառնալէ յետոյ գրած եմ, որ հարկ է արթուն ըլլալ. թուրքը զանազան ձեւերով կը փորձէ մօտենալ մեր ժողովուրդին. բոլոր պայմաններուն մէջ մեր մօտեցումը պէտք է ըլլայ յստակ եւ ուղիղ.- Հայոց Ցեղասպանութեան ճանաչում եւ հայ ժողովուրդի իրաւունքներու վերադարձ»:
Նմանատիպ հոդվածներ
Բացառվում է, որ մենք հանդիպենք Փաշինյանին. նրան սպասող չկա. Գորիսի փոխքաղաքապետ․ News.am
«Բացառվում է, որ մենք հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ, նրան սպասող էլ չկա»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գորիս...
Ողջ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պապ, աղոթիր, մահանում եմ». զինվորի վերջին զանգը Շուշիից
Դավիթ Ռաֆայելյանը զոհվել է Շուշիի ճանապարհին՝ նոյեմբերի 7-ին: 45 հոգանոց զորքի մեծ մասը՝ 40-ն արդեն զոհված են եղել, երբ...
Ռուս խաղաղապահները 200 տոննա հումանիտար բեռ են հատկացրել ադրբեջանական կողմին
Ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը շարունակում է ապահովել բեռներ տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական վերա...