Թուրքական սերիալում ցուցադրված քարտեզում Արցախը և Ադրբեջանը ներկայացվել են որպես Հայաստան

Նոր սկանդալ՝ քարտեզի հետ կապված: Թուրքական ATV-ի «Akıncı» հեռուստասերիալի վերջին սերիայում ցուցադրվել է տարածաշրջանի քարտեզը, որում  Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքների վրա գրված է  եղել Armenia (Հայաստան), հայտնում է Ermenihaber-ը:

Միջադեպը, բնականաբար, մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում և Ադրբեջանում, լրատվամիջոցները սկանդալը որակել են տեխնիկական լուրջ սխալ։ 

Չնայած սոցցանցերում հեռուստասերիալի աշխատակազմի հասցեին հնչած սուր քննադատություններին՝ ATV հեռուստաընկերության և հեռուստասերիալի ղեկավարությունը չի պարզաբանել կատարվածը։

Քաղաքականություն