
Ինչ բեմ են հավաքում Ծիծեռնակաբերդի մոտ

Համացանցում ակտիվորեն տարածվում և քննարկվում է ապրիլի 24-ին ընդառաջ Ծիծեռնակաբերդի մոտ հավաքվող բեմի լուսանկարը:
Նշենք, որ շրջանառվող տեղեկություններից մեկի համաձայն ապրիլի 23-ին Ծիծեռնակաբերդի պուրակում լուսային էֆեկտներով արխիվային լուսանկարների ցուցադրություն կկազմակերպվի։
Իսկ ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ հայտնելով, որ Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի կապակցությամբ «Դարի ղողանջ» հիմնադրամը նախաձեռնել է «105 ռոյալ» նախագիծը, որը նախատեսում է Ցեղասպանության տարելիցին ընդառաջ համահայկական դրամահավաքի միջոցով ձեռք բերված 105 ռոյալ տեղադրել Ծիծեռնակաբերդի բարձունքում. «Դրանք կնվագեն դասական արվեստի ստեղծագործություններ: Հիշատակի միջոցառումների ավարտից հետո ռոյալները կնվիրաբերվեն Հայաստանի երաժշտական դպրոցներին, այդ թվում, դրանցից 10-ը՝ Արցախի Հանրապետությունում»: