«Boeing»-ը հարկադիր վայրէջք է կատարել Նովոսիբիրսկում. օդաչուն կաթված է ստացել

Փարիզից Տոկիո չվերթ իրականացնող «Boeing» բեռնատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Նովոսիբիրսկում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Արևմտյան Սիբիրի տրանսպորտային դատախազությանը։ 

Նախնական տվյալներով՝ օդանավի հրամանատարն ուղեղի կաթված է ստացել, ինչի պատճառով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել:

«<Global Aviation Consulting> ավիաընկերության բեռնատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Փարիզ-Տոկիո չվերթը, վայրէջք է կատարել Նովոսիբիրսկի «Տոլմաչևո» օդանավակայանում։ Օդանավի հրամանատարը տեղափոխվել է հիվանդանոց»,- հայտնել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։

 

Նրա խոսքով՝ օդանավում ուղևորներ չեն եղել։ Ինքնաթիռի անձնակազմը, այդ թվում՝ փոխարինող (ռեզերվային), գտնվում է 18-ժամյա հանգստի մեջ։ Դրանից հետո ինքնաթիռը կմեկնի Տոկիո։

Ինքնաթիռի թռիչքը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 21: 00-ին:

 

Քաղաքականություն