Շանհայն աշխարհի «ամենաթանկ» քաղաքն է
Չինաստանի Շանհայ քաղաքը դարձել է աշխարհի «ամենաթանկ» քաղաքը: Նման վարկանիշ է հրապարակել շվեյցարական Julius Baer բանկը, գրում է Forbes հանդեսը:
Նշվում է՝ նախկինում աշխարհի «ամենաթանկ քաղաք» տիտղոսը պատկանել է Հոնկոնգին, այժմ այն գտնվում է 3-րդ տեղում՝ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից հետո:
Ուսումնասիրությունը վերլուծել է հարուստ քաղաքացիների սպառողական զամբյուղի արժեքը, որը ներառում է շքեղ և բացառիկ ապրանքներ:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, բանկի ներկայացուցիչների խոսքով՝ «Շանհայը 21-րդ դարում այն է, ինչ Նյու Յորքն ու Սան Ֆրանցիսկոն 20-րդում էին, իսկ Լոնդոնը և Փարիզը՝ 19-րդում»
Վարկանիշային աղյուսակի 2-րդ տեղում անցյալ տարվա տիտղոսակիր Հոնկոնգն է, իսկ երրորդում՝ Տոկիոն: Համապատաասխանաբար, տասնյակում են հայտնվել նաև Մոնակոն, Թայբեյը (Թայվան), Ցյուրիխը (Շվեյցարիա), Փարիզը (Ֆրանսիա,) Սինգապուրը և Նյու Յորքը (ԱՄՆ):
Նմանատիպ հոդվածներ
ԵՂԱՆԱԿ. Առաջիկա 4 օրվա կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 12-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 10-11-ը, 13-14-ը շրջանների զգալի մասում սպաս...
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
ԵՂԱՆԱԿ. Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում՝ ապրիլի 11-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 12-14-ի գիշերը և կեսօրից հետո առ...
Բիթքոյնի փոխարժեքը ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով 60 000 դոլարը
Աշխարհում խոշորագույն եւ ամենահայտնի կրիպտոարժույթը հասել է 61 222,22 դոլարի նշաձողին, ինչն ամենաբարձր արդյունքն է շուրջ...