Փաշինյանի ու հայ փաստաբանների հանդիպման ժամանակ 14 հոգի է ձերբակալվել, այդ թվում՝ կանայք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի հայ փաստաբանների ասոցիացիայի անդամների հանդիպման ժամանակ 14 հայ երիտասարդ է ձերբակալվել։ 

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի Հայերի միության ակտիվ երիտասարդները փորձել են մտնել այն սրահ, որտեղ կայանում էր հանդիպումը։ 

Երիտասարդները փորձել են ներս մտնել սրահ, իրենց հետ ունեցել են գրություններով ցուցանակներ։ Սակայն, քանի որ նրանց անունները ցուցակներում ներառված չեն եղել, հյուրանոցից նրանց դուրս են հրավիրել ու դրսում ձերբակալել։ Ընդհանուր ձերբակալվել է 14 հոգի, որոնցից 4-ը՝ կանայք։ 

Հետաքրքիր է նշել, որ ձերբակալվածների մեջ եղել է Շահեն Պետրոսյանի նախկին օգնականը։ Ի դեպ, Շահեն Պետրոսյանը դեռևս որոշ ժամանակ առաջ հայերի միության Մոսկվայի բաժնի ղեկավարն է եղել։ Բոլոր ձերբակալվածներին բաց են թողել հանդիպման ավարտից անմիջապես հետո։

Քաղաքականություն