Որոշ հասցեներում ջրանջատումներ են լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 8-ին՝ ժամը 10.00-ից մինչև ապրիլի 9-ը՝ ժամը 02.00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի՝ հետևյալ բնակավայրերի և ձեռնարկությունների ջրամատակարարումը.
Աբովյան և Չարենցավան քաղաքներ, Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամաս, Քաղսի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Ալափարս, Կարենիս, Զորավան, Կոտայք, Արզնի, Նոր Գյուղ, Քարաշամբ գյուղեր, Արգելի ամառանոցներ, Նուռնուսի ամառանոցներ, Արզականի ամառանոցներ, «Ասկե Գրուպ» ՓԲԸ, «Առողջ Սունկ» ՍՊԸ, «Արզնի տոհմային ԹՏԽ» ՍՊԸ, «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ, «Ցեպելին Արմենիա» ՍՊԸ, «Կոտայք» գարեջրի գործարան, «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ, «Բենան» ՍՊԸ, Աբովյանի հացի գործարան, Աբովյանի Ռազմական ոստիկանություն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Մարսի վրա առաջին Ingenuity ուղղաթիռի թռիչքի ամսաթիվը
Մարսի վրա Ingenuity ուղղաթիռի առաջին փորձնական թռիչքը տեղի կունենա կիրակի օրը՝ ապրիլի 11-ին, ոչ շուտ։ Այս մասին հայտնել...
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպ...
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպ...
Էրդողանը մտադիր է այցելել Շուշի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կայցելի Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած Շուշի քաղաք: Այ...