Պարտավոր ենք անել հնարավորն ու անհնարինը՝ երկիրն այս պատահականություններից մաքրելու համար. Հասրաթյան
ԱՀ ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Ասել ու շարունակում եմ պնդել. եթե ուզում ենք Հայրենիք ունենալ, ապա պարտավոր ենք անել հնարավորն ու անհնարինը ՝ Երկիրն այս պատահականություններից մաքրելու համար... Իսկ, եթե ոչ, ապա ստիպված ենք լինելու ունենալ նոր ու ավելի մեծ աղետներ... Որքան էլ ուզում եք բողոքեք հայի ճակատագրից կամ անիծեք այն, միևնույն է՝ մնալու ենք չլսված, քանի դեռ մենք ազգովին հանդուժում ենք նրանց, որոնց համար հայի ճակատագիրը ոչ միայն հետաքրքիր չէ, այլև ամեն ինչ անում են այն վերջնականապես խորտակելու համար...
Դա այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ հայը հնարավորություն է տալիս մի քանի հարյուր պատահականությունների ամենօրյա ռեժիմով խոսել ու անել այն, ինչ ծրագրված լինելով դրսում, կյանքի է կոչվում ներսում... Ու այդպես դրսից ու ներսից Երկիր սողոսկած այլանդակություններից մեր բոլորիս աչքի առաջ, ու նաև շատ-շատերի չգիտակցված օժանդակությամբ, մենք կորցնելու ենք այն, ինչ երազել ենք ունենալ դարերով...»։
Նմանատիպ հոդվածներ
Ապրիլի 6-ին կմեկնարկի թուրք-ադրբեջանական նոր զորավարժությունը
Ադրբեջանի տարածքում ապրիլի 6-8-ը նախատեսվում է անցկացնել հերթական թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը։ Այս անգամ...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 52 զինծառայողի անուն
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 52 զինծառայողի անուն. Կամավորական Կոծինյան Սերգո Հ...
Մեկնարկել է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1097 նոր դեպք. 617 առողջացած և 18 մահվան դեպք
Ապրիլի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 193736 դեպք, որոնցից 173681-ն` առ...