Խոշոր ավտովթար Երևանում. կա 4 վիրավոր. Shamshyan. com
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 36-ամյա Գևորգ Խնկոյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ թիվ 5/3 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 23-ամյա Ռոզա Պետրոսյանին և 20-ամյա Մարիամ Հակոբյանին, այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, ապա խաչմերուկը կարգավորող լուսակիրին, տապալել այն և բախվել ծաղկի սրահին պատկանող ծաղկի տաղավարներին, կոտրել մի քանիսն ու վնասել ծաղկի սրահի որոշ հատված։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածներ Ռ. Պետրոսյանն ու Մ. Հակոբյանը տեղափոխվել են «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ, իսկ Գ. Խնկոյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Էդգար Ամիրխանյանը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Փաստի առթիվ Վ, Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Հյուսիսային պողոտայում հրդեհի պատճառով տարհանվել է 30 մարդ
Ապրիլի 14-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շեն...
Կրակոցներ Երևանում. կա տուժած. Shamshyan. com
Երեկ՝ ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Կրակոց Աբովյան քաղաքում. «Ֆեմիլի ֆուդ» հացատան դիմացից հոսպիտալացվել է 19-ամյա տղա. Shamshyan. com
Այսօր՝ ապրիլի 11-ին, կրակոց է հնչել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկա...
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Nissan Tiida-ն կոտրել է երկաթե արգելապատնեշները, և հանդիպակաց գոտում ճակատ-ճակատի բախվել Toyota Camry-ին. կան վիրավորներ. Shamshyan. com
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատված...