Կրակոց Աբովյան քաղաքում. «Ֆեմիլի ֆուդ» հացատան դիմացից հոսպիտալացվել է 19-ամյա տղա. Shamshyan. com
Այսօր՝ ապրիլի 11-ին, կրակոց է հնչել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու և Աբովյանի բժիշկների կողմից տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի բնակիչ, 19-ամյա Արմեն Պողոսյանն է, ով հրազենային վնասվածքներ է ստացել Աբովյան քաղաքի՝ ժողովրդին հայտնի «բենզինների կալցավոյից» դեպի «Ֆեմիլի Ֆուդ» հացատան հարևանությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տղայի կյանքը հնարավոր է եղել փրկել շնորհիվ Աբովյանի հիվանդանոցի բժիշկների, ովքեր մեկ այլ կանչով դեպքի վայր մեկնելիս են եղել, երբ նկատել են քաղաքացուն գետնին ընկած, մոտեցել ու շտապ առաջին օգնությունն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց: Կայքի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, թե հանցագործություն կատարողը կամ կատարողները ինչ մակնիշի ավտոմեքենայով են դեպքի վայրից դիմել փախուստի:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Հյուսիսային պողոտայում հրդեհի պատճառով տարհանվել է 30 մարդ
Ապրիլի 14-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շեն...
Կրակոցներ Երևանում. կա տուժած. Shamshyan. com
Երեկ՝ ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Nissan Tiida-ն կոտրել է երկաթե արգելապատնեշները, և հանդիպակաց գոտում ճակատ-ճակատի բախվել Toyota Camry-ին. կան վիրավորներ. Shamshyan. com
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատված...
Հայաստանում հաստատվել է Covid-19-ի 650 նոր դեպք, մահացել է 15 մարդ
Երեկ կատարվել է 3426 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 650 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ...