ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի ասածները ԳՇ պետը չի մեկնաբանում. բարձրաստիճան պաշտոնյաները Եռաբլուրում էին
Ապրիլյան պատերազմից անցել է 5 տարի. բարձրաստիճան պաշտոնյաները Եռաբլուրում էին:
ԳՇ պետը չցանկացավ մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պետք է վերանայենք մեր կեցվածքը տրածաշրջանի պետությունների, այդ թվում՝ Թուրքիայի նկատմամբ. «Վարչապետի ասածները Գլխավոր շտաբի պետը չի մեկնաբանում»,-կարճ ասաց Արտակ Դավթյանը:
Իսկանդերի կիրառման հարցին ի պատասխան էլ նշեց, որ ոչինչ չի կարող ասել, տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ:
Մանրամասները` տեսանյութում.
Հիշեցնենք, որ 2016 թ. ապրիլ 2-ին, խախտելով 1994 թ. Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանը, կիրառելով իր հարձակողական ողջ զինանոցը, լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ` թիրախավորելով ինչպես Պաշտպանության բանակի դիրքերը, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու սահմանամերձ բնակավայրերը: