Կիպրոսի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ` Կիպրոսի և ԱՄԷ պաշտոնյաների համատեղ հայտարարության պատճառով
Թեհրանում Կիպրոսի դեսպան Պետրոս Նակուզիսին կանչել են Իրանի ԱԳՆ, որտեղ երկրի փոխարտգործնախարար և Պարսից ծոցի հարցերով գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալիբեկը դիվանագետին է հանձնել բողոքի նոտա: Այս մասին տեղեկանում ենք Tasmin գործակալությունից:
Իրանական կողմի վրդովմունքի պատճառը Կիպրոսի և ԱՄԷ պաշտոնյաների համատեղ հայտարարությունն է, որը Թեհրանը համարել է միջամտություն երկրի ներքին գործերին։ Փոխնախարար Մոհամմեդ Ալիբեկը Կիպրոսի դեսպանին հիշեցրել է, որ երեք կղզիները՝ Մեծ Թունբը, Փոքր Թունբը և Բու Մուսան, Իրանի տարածքի անբաժանելի մասն են կազմում, և Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունն այդ երեք կղզիների նկատմամբ կասկածից վեր է։ Նաև ընդգծվել է, որ Իրանը խստորեն դատապարտում է իր տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած պահանջ՝ դրանք դիտարկելով որպես ազգային ինքնիշխանության և պետությունների տարածքային ամբողջականության հարգանքի հիմնարար սկզբունքի խախտում։
Նա կոչ է արել կիպրական կողմին «անհապաղ ուղղել կոպիտ սխալը և զերծ մնալ նման գործողությունների կրկնությունից ապագայում»։
Նմանատիպ հոդվածներ
Զարմանալի չէ, որ Կտրիճի հենարանը պիտի աստվածամերժն ու նրա թիմը լինեն. Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադա...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զգաստության կոչ է անում հավաքի նախաձեռնողներին և ժողովրդին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրությա...
Չկան թշնամիներ ու բարեկամներ, կան ուղղակի միջազգային հարաբերություններ. Փաշինյան
Դիվանագիտական դասագրքային ճշմարտությունն ասում է՝ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, կան մշտական շահեր, կառավարության...
Կտրիճի փրկիչները նույն գործակալական ցանցին են ծառայում. Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության կողմի...