Մեզ համար շատ կարևոր է, որ աշխարհն իմանա ճշմարտությունը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում հայտնել է, որ Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ քննարկել է առաջնագծում տիրող իրավիճակը և զինամթերք մատակարարելու չեխական նախաձեռնությունը։
Զրույցի ընթացքում առաջնորդները համակարգել են հետագա դիվանագիտական շփումներն ու հանդիպումները։ Զելենսկին ընդգծել է «ուկրաինական բանակի գործողությունների մասին ճշմարտությունը միջազգային հանրությանը հասցնելու» կարևորությունը։
«Մեզ համար շատ կարևոր է, որ աշխարհն իմանա ճշմարտությունը. ուկրաինացիները պաշտպանում են իրենց դիրքերը, և սա դիվանագիտական աշխատանքի համար ճիշտ հիմք է ստեղծում», - գրել է Զելենսկին։
Ուկրաինայի համար զինամթերք գնելու չեխական նախաձեռնությունն արդեն իսկ մատակարարել է 1.8 միլիոն փամփուշտ։ Զելենսկին նշել է, որ տարեվերջին սպասվում են նոր մատակարարումներ, և կա ներուժ, որ մատակարարումները շարունակվեն հաջորդ տարի։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը սիրիական բնակավայր է հրետակոծել
Իսրայելական բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող Դարաա նահանգի Ջամլա բնակավայրի ծայրամասում, այս մասին հայտնել է...
Մենք Մոսկվայից նոր ազդանշաններ ստացաննք. Զելենսկի
Այսօր մենք Մոսկվայից նոր ազդանշաններ ստացաննք, որ ՌԴ-ն 2026 թվականը պատրաստվում է պատերազմի տարի դարձնել. հայտարարել է Ո...
Թուրքիայում անօդաչու թռչող սարք է խոցվել
Թուրքիան Սև ծովի վրայով հայտնաբերել և խոցել է անօդաչու թռչող սարք։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը այս մասին հայ...
Հորդանանն ԱՄՆ-ի հետ միասին մասնակցել է Սիրիայում ԻՊ օբյեկտների հարվածներին
Հորդանանը հաստատել է, որ իր ռազմաօդային ուժերը մասնակցել են այն հարվածներին, որոնք Միացյալ Նահանգները հասցրել է Սի...