Սրանք էլ կանցնեն, մենք էլ. Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյանս. Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար» շարժում տարածել է Բագրատ Սրբազանի խոսքերը՝ կալանավորվելուց 3 օր առաջ․
«Կալանավորվելուց առաջ Սրբազանն ասում էր (22.06.2025). Սրբազանները մահ և հալածանք են տեսել․
«Սրբազանները մահ և հալածանք են տեսել, ամեն ինչ տեսել են: 1937թ-ին, երբ մեծ հալածանքներ էին Հայ Եկեղեցու նկատմամբ, գնդակահարվում, հալածվում, անարգվում, զրպարտվում էին մեր Սրբազաններ:
Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյան, Արտակ արքեպիսկոպոս Սմբատյանց… գնդակահարվում էին Պետական Անվտանգության կոմիտեի նկուղներում, նրանց հոգևոր եղբայրներից մեկը` Թադևոս եպիսկոպոս Մարտիրոսյանը, իր վերջին վայրկյանի նշանավոր խոսքերն է ասել, որոնք մնացել են որպես ուղենիշ, ասելով. «Մեծ է Սուրբ Էջմիածնի ներկայությունը հայ ազգի պատմության մեջ: Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, մենք էլ ձեզ հետ կանցնենք, բայց Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյանս»,- ասել է Բագրատ Սրբազանը։
Նմանատիպ հոդվածներ
Զարմանալի չէ, որ Կտրիճի հենարանը պիտի աստվածամերժն ու նրա թիմը լինեն. Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադա...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զգաստության կոչ է անում հավաքի նախաձեռնողներին և ժողովրդին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրությա...
Չկան թշնամիներ ու բարեկամներ, կան ուղղակի միջազգային հարաբերություններ. Փաշինյան
Դիվանագիտական դասագրքային ճշմարտությունն ասում է՝ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, կան մշտական շահեր, կառավարության...
Կտրիճի փրկիչները նույն գործակալական ցանցին են ծառայում. Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության կողմի...