7 570 000 ՀՀ դրամի տուգանք թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը «Ավետ-Մհեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ նշանակել է 7 570 000 ՀՀ դրամի տուգանք ճնշասեղմված բնական այրվող գազի` թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար։
Մասնավորապես, հարուցված վարույթի շրջանակում իրականացված ստուգումների արդյունքում «Ավետ-Մհեր» ընկերությանը պատկանող, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Կամոյի 13/1 հասցեում գործող գազալցակայանում հայտնաբերվել են թույլատրելի նորմը 8 և 10 անգամ գերազանցող շեղումներ։ Մասնավորապես գազալցակայանի 1-ին գազաբաշխիչ աշտարակի 1-ին խողովակի և 3-րդ գազաբաշխիչ աշտարակի 2-րդ խողովակի արտացոլած ցուցիչները կազմել են 3 կգ, մինչդեռ աշխատանքային չափանմուշի արտացոլած ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 2,75 կգ, փաստացի շեղումը՝ 0,25 կգ (8.33%), և 2,70 կգ, փաստացի շեղումը՝ 0,30 կգ (10%) այն դեպքում, երբ թույլատրելի շեղումը կազմում է 0,03 կգ (1%)։
Նմանատիպ հոդվածներ
Տեր Վրթանես քահանա Բաղալյանին կստենտավորեն. Հայր Զաքարիա
Սիրելինե՛ր, Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը: Այս մասին հայտնում է Հայր...
Որքան մարդ է եղել Մայր Աթոռի բակում՝ ժամը 17։40-ի դրությամբ
Իրազետ քաղաքացիների միավորումից հայտնում են․Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Մայր Աթոռի տարածքում տեղի է ունեցել երկու հակընդդեմ...
Երևանյան կանգառներում հայտնվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները. Տիգրան Ավինյան
Նախատեսված 40 էլեկտրոնային չվացուցակի փոխարեն ներկրվել է 42 սարքավորում: Այս մասին հայտնել է «Երևան քաղաքի կառավարման տե...
Լեհ երկրպագուները «Վերնիսաժի» մոտ կոտրում են ամեն ինչ. կա 17 ձերբակալված
Դեկտեմբրի 12-ին ժամը 00․27-ին ահազանգ է ստացվել, որ «Վերնիսաժի» մոտ Լեհաստանի Հանրապետության երկրպագուները կոտրում են ամ...