Մեզ հեշտ հանդիպում չի սպասվում. «Դինամո»-ի գլխավոր մարզիչը «Նոա»-ի դեմ խաղի մասին
Ուկրաինական Կիևի «Դինամո»-ի գլխավոր մարզիչ Իգոր Կոստյուկը Հայաստանի չեմպիոն «Նոա»-ի խաղն ուսումնասիրել է ու գիտի, թե ինչ է ասելու իր խաղացողներին Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին տուրի խաղից առաջ, որում Կիևի ակումբը մրցելու է հենց Հայաստանի չեմպիոնի հետ:
«Անելու ենք ամեն ինչ, որ մրցակցի հարձակվողները չհաջողեն մեր դեմ խաղում: Ուսումնասիրել ենք «Նոա»-ին ու գիտենք, որ մեզ հեշտ հանդիպում չի սպասվում: Սակայն հիմա ոչինչ չեմ ասի մրցակցի թիմի առավելությունների կամ թույլ կողմերի մասին: Կխոսեմ միայն իմ ֆուտբոլիստների հետ»,- լեհական Լյուբլին քաղաքում կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իգոր Կոստյուկը:
«Դինամո»-ի ֆուտբոլիստ Միկոլա Միխայլենկոյի կարծիքով` «Նոա»-ն ուժեղ թիմ է: «Գիտենք, որ «Նոա»-ն լավ թիմ է, որն ունի հրաշալի ֆուտբոլիստներ: Մեզ հեշտ հանդիպում չի սպասվում»,- շեշտել է նա:
«Դինամո»-ն մի շարք կորուստներով է մոտենում առաջիկա խաղին:Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին տուրում Հայաստանի չեմպիոն Երևանի «Նոա»-ն Լեհաստանի Լյուբլին քաղաքում կմրցի Կիևի «Դինամո»-ի հետ: Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: «Նոա»-ն արդեն իսկ ապահովել է տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում:
Նմանատիպ հոդվածներ
Արման Ծառուկյանը բացահայտել է` ինչ մարզաձով է զբաղվելու
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը բացահայտել է խառը մարտարվեստներից հեռանալուց հետո իր ապագ...
Սա մեծագույյն նվաճում էր. «Նոա»-ի գլխավոր մարզիչը` «Դինամո»-ից կրած պարտության մասին
Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը իր թիմի գրանցած պատմական պատմական նվաճումը՝ Կոնֆերենցիաների լիգայի անցում...
Լեգենդար ֆուտբոլիստ Զիդանը չի գլխավորի Մադրիդի «Ռեալը»
Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը չի գլխավորի Մադրիդի «Ռեալը»։ Վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում, որ իսպ...
Ում հետ է անցկացնելու տիտղոսային մենամարտը Արման Ծառուկյանը
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը ակնկալում է, որ տիտղոսային մենամարտ կանցկացնի 2026 թվ...