Խնդրում եմ իմ դիմումը Ալիևային չընկալել որպես քաղաքականություն. Էուլջեքջյանի կինը` քննադատություններին

Խնդրում եմ իմ դիմումը փոխնախագահ Ալիևային չընկալել որպես քաղաքականություն ու չընդունել զայրույթով, այլ ընկալել սրտացավությամբ ու կարեկցանքով։ Այս մասին գրել է Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը՝ անդրադառնալով իր՝ Մեհրիբան Ալիևային գրված դիմումի շուրջ քննադատություններին։


«Իմ ամուսինը այլևս չի կարող քայլել, և նրա երկարատև տառապանքը դարձել է անտանելի՝ ոչ միայն իր համար, այլև մեզ համար, ովքեր նրան սիրում են։ Մեր ընտանիքը խիստ կարիքի մեջ է նրա ներկայության, ուժի և արժանապատվության՝ որպես ամուսին և հայր։


Այս ներողամտության խնդրանքը գալիս է մարդկայնությունից և անհրաժեշտությունից։


Ես խնդրում եմ այն մարդկանց, ովքեր կարդում են սա, նայել այս խնդրանքին ի կարեկցանքով, հասկանալով, որ նման պահերին ողորմածությունը կարող է բուժել վերքերը, այլ ոչ թե խորացնել դրանք»,- իր սոցիալական էջում գրել է գրել է Էուլջեքջյանը։

Քաղաքականություն

Պատահարներ