ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նովա հովազը գտել է թակարդ-տեսախցիկը և որոշել պարզել, թե ի՞նչ է դա
Նովան է, կովկասյան հովազի /առաջավորասիական ընձառյուծ, Panthera pardus saxicolor, Caucasian leopard/ հավանաբար էգ առանձյակը, որը թակարդ-տեսախցիկների կողմից նկարահանվել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում դեռևս նախորդ տարի։ Տեսանյութում Նովան գտել է հենց նույն թակարդ-տեսախցիկը և որոշել պարզել, թե ի՞նչ է դա։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից հայտնում են, որ մինչ նախորդ տարվա աշնան ամիսները բոլորիս հայտնի էր, որ CWR հարակից տարածքներում մեկ մշտական բնակիչ կա՝ Նեո հովազը։ Իսկ այնուհետև հայտնվեց Նովան և փոխեց բոլորի պատկերացումները՝ ստեղծելով նոր սպասումներ։
Կա մեծ հավանականություն, որ Նովա հովազն էգ է, ինչը շատ մեծ առաջընթաց կլինի տարիներ շարունակ իրականացվող պահպանության գործում։ Այս հավանականության իրական լինելը պարզելու համար անհրաժեշտ է իրականացնել հավելյալ ուսումնասիրություններ, սակայն առանձնյակի էգ լինելու հավանականությունը մեծ հնարավորություններ է ստեղծում կենդանիների հետագա բազմացման և սերունդ տալու ուղղությամբ։ Սա կարևորագույն ձեռքբերում կլինի Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար։
Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ մեկ ամսվա ընթացքում նոր առանձյակը ֆիքսվել է նույն տարածքում, ինչ հայտնի Նեո անունով արու հովազը։ Իրականում քիչ հավանական է, որ երկու արու առանձնյակները կարող են միմյանց այդքան մոտ գտնվել այդքան երկար ժամանակ։ Նեո անունով և նոր նկարահանված հովազները երիտասարդ առանձնյակներ են, ինչը նրանց բազմանալու հավանակությունը դարձնում է առավել հավանական։
Այս տեսանյութը ևս մեկ վկայությունն է մասնավոր կերպով պահպանվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի գործունեության արդյունավետության։ Այս առումով անգնահատելի է նաև FPWC գործընկերների աջակցությունը, որոնք են World Land Trust, Վիվա-ՄՏՍ և այլ կազմակերպություններ։ Նրանց աջակցության շնորհիվ է նաև, որ այսօր մենք հույս ունենք Հայաստանում հովազի բազմացող զույգ ունենալ։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպ...
Էրդողանը մտադիր է այցելել Շուշի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կայցելի Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած Շուշի քաղաք: Այ...
ՀԷՑ-ը տեղեկացնում է՝ քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպ...
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է՝ կդադարեցվի նշված հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մ...