Ի՞նչ սկզբունքով է ձեւավորվելու «Իմ քայլի» ցուցակը. «Հրապարակ»
«Իմ քայլի» 2018-ի նախընտրական ցուցակը հիմնականում կազմված էր բարձրաստիճան պաշտոնյաներից՝ հիերարխիկ սկզբունքով։ Նիկոլ Փաշինյանին հաջորդում էր Արարատ Միրզոյանը, առաջին կինը Լենա Նազարյանն էր, ապա` փոխվարչապետ Տիգրան Ավինյան, Արայիկ Հարությունյան, Ալեն Սիմոնյան, Սասուն Միքայելյան, Լիլիթ Մակունց, Սուրեն Պապիկյան, Զարուհի Բաթոյան, Էդուարդ Աղաջանյան, Ռուբեն Ռուբինյան, Ռոմանոս Պետրոսյան…
Մինչդեռ 2017-ին ներկուսակցական քվեարկություններ էին կազմակերպում եւ այլն։ Այս անգամ եւս ցուցակը կազմելու է առաջնորդը՝ միանձնյա, եւ այն արտացոլելու է նրա գոհ կամ դժգոհ լինելը թիմակցից։
Մեր տեղեկություններով, որքան էլ Արարատ Միրզոյանից դժգոհություններին, ըստ ամենայնի, երկրորդ տեղում նրա անունն է լինելու։ Առաջին կնոջ կոչումի համար պայքարում են Լենա Նազարյանն ու Լիլիթ Մակունցը։ Սասուն Միքայելյանը, հավանաբար, կբարելավի իր հորիզոնականը․ նա ձայների լուրջ փաթեթ է տնօրինում Կոտայքի մարզում։ Հորիզոնականները կբարելավեն նաեւ Ռուբեն Ռուբինյանն ու Սուրեն Պապիկյանը»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանի ցուցակի անակնկալները. Ովքեր են նրանք․ «Հրապարակ»
. «Թեպետ քաղաքական դաշտում դեռեւս հստակություն չկա՝ հի՞ն, թե՞ նոր օրենսգրքով են գնալու արտահերթ ընտրություններին, բայց ո...
Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դաշինք կկազմեն. նրանց կմիանա ևս երկու անձ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մարտի 25-ի 5 նախագահների հանդիպման ժամանակ որոշվել է գոնե երկու նա...
Նիկոլ Փաշինյանը շատ էմոցիոնալ է. դրա հետ պետք է համակերպված լինեինք. Լուսինե Բադալյան
Նիկոլ Փաշինյանը, իր բոլոր առավելություններով և թերություններով հանդերձ, էմոցիոնալ է շատ, դրա հետ մենք բոլորս պետք է համա...
Սեյրան Օհանյանը՝ Ռ.Քոչարյանի հետ համատեղ ընտրություններին մասնակցելու մասին
Համոզված չենք, որ ընտրություններ լինելու են. վարչապետի աթոռին սոսնձված անձնավորությունը դեռևս ուսումնասիրում է, թե ինչպի...