Նիկոլ Փաշինյանը շատ էմոցիոնալ է. դրա հետ պետք է համակերպված լինեինք. Լուսինե Բադալյան
Նիկոլ Փաշինյանը, իր բոլոր առավելություններով և թերություններով հանդերձ, էմոցիոնալ է շատ, դրա հետ մենք բոլորս պետք է համակերպված լինեինք: Նա էմոցիոնալ է իր բոլոր արտահայտություններում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ նշելով, թե նրա էմոցիոնալ լինելը չեն հակասում նրա հայրենասիրությանը և հայրենիքի նվիրվածությանը։
«Հայրենասեր» իշխանությունները մտադիր են վերանայել 1,5 մլն հայ բնաջնջած, ցեղասպանություն իրականացրած եւ առ այսօր Հայոց Ցեղասպանությունը հերքող Թուրքիայի հետ հարաբերությունները։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ պատգամավորը կարծիք հայտնեց, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ հարցերը պետք է նախևառաջ քննարկվեն հասարակության հետ։
«Դժվար է այս մասին մտածել և խորհել, բայց ես շատ կցանկանայի, որ այս օրակարգերը, որոնք բարձրաձայնվում են, դառնան լուրջ քննարկման առիթ հասարակության հետ: Ես որպես մարդ, հոգեբանորեն պատրաստ չեմ դրան, բայց կցանկանայի ինքս էլ նախապատրաստվել և բոլորն էլ նախապատրաստված լինեին ցանկացած քննարկման»,-ասաց իմքայլական պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանի ցուցակի անակնկալները. Ովքեր են նրանք․ «Հրապարակ»
. «Թեպետ քաղաքական դաշտում դեռեւս հստակություն չկա՝ հի՞ն, թե՞ նոր օրենսգրքով են գնալու արտահերթ ընտրություններին, բայց ո...
Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դաշինք կկազմեն. նրանց կմիանա ևս երկու անձ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մարտի 25-ի 5 նախագահների հանդիպման ժամանակ որոշվել է գոնե երկու նա...
Սեյրան Օհանյանը՝ Ռ.Քոչարյանի հետ համատեղ ընտրություններին մասնակցելու մասին
Համոզված չենք, որ ընտրություններ լինելու են. վարչապետի աթոռին սոսնձված անձնավորությունը դեռևս ուսումնասիրում է, թե ինչպի...
Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Կարապետյանը հանդիպել են
Civic.am-ի տեղեկություններով’ օրերս հանդիպում են ունեցել Ռոբերտ Քոչարյանն ու նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հանդիպու...