ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի ռեյտինգայինի տրամաբանությամբ. «Հրապարակ»
«ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երեկ չէր մասնակցում ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծն էր։
ԲՀԿ-ից ասացին, որ պատերազմից հետո իշխանության օրակարգով հրավիրված արտահերթերին, որպես կանոն, չեն մասնակցում։ ԲՀԿ-ն քանիցս ասել է, որ իրեն, մեծ հաշվով, չի հուզում, թե որ ընտրակարգով են տեղի ունենալու ընտրությունները։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցությունում որոշել են, որ ցանկացած պարագայում ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի ռեյտինգայինի տրամաբանությամբ: Կուսակցության ցուցակը լինելու է պայմանական, իսկ խորհրդարան են անցնելու նրանք, ովքեր իրենց կցված տարածքից առավել մեծ թվով ձայներ կապահովեն կուսակցության համամասնական ցուցակի համար։
Սրանով ուզում են խթանել թե՛ ներքին մրցակցությունը, թե՛ աշխատել իշխանության դեմ՝ չկողմնորոշված լայն զանգվածներին մոտիվացնելով եւ ընտրատեղամասեր ուղղորդելով։ Ըստ երեւույթին՝ նույն տրամաբանությամբ կառաջնորդվեն բոլոր նախկինները, որպեսզի կարողանան իշխանության դեմ պայքարում «կրել»։Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանի ցուցակի անակնկալները. Ովքեր են նրանք․ «Հրապարակ»
. «Թեպետ քաղաքական դաշտում դեռեւս հստակություն չկա՝ հի՞ն, թե՞ նոր օրենսգրքով են գնալու արտահերթ ընտրություններին, բայց ո...
Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դաշինք կկազմեն. նրանց կմիանա ևս երկու անձ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մարտի 25-ի 5 նախագահների հանդիպման ժամանակ որոշվել է գոնե երկու նա...
Նիկոլ Փաշինյանը շատ էմոցիոնալ է. դրա հետ պետք է համակերպված լինեինք. Լուսինե Բադալյան
Նիկոլ Փաշինյանը, իր բոլոր առավելություններով և թերություններով հանդերձ, էմոցիոնալ է շատ, դրա հետ մենք բոլորս պետք է համա...
Սեյրան Օհանյանը՝ Ռ.Քոչարյանի հետ համատեղ ընտրություններին մասնակցելու մասին
Համոզված չենք, որ ընտրություններ լինելու են. վարչապետի աթոռին սոսնձված անձնավորությունը դեռևս ուսումնասիրում է, թե ինչպի...