Ադրբեջանցիները չեն ներկայացել հայ բռնցքամարտիկների հետ մենամարտերին

5 հայ բռնցքամարտիկ հաղթանակով է մեկնարկել Ուկրաինայում ընթացող Մանգերայի անվան միջազգային մրցաշարում:

Մեր բռնցքամարտիկներից առաջինը ռինգ է դուրս եկել 75 կգ քաշային Արման Դարչինյանը և վստահ հաղթանակ է տարել Ուկրաինան ներկայացնող Ալեքսեյ Շիրոևի նկատմամբ: Իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել նաև 81 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը: Համբարձումյանն ու Հովհաննիսյանը  հաղթել են համապատասխանաբար Սերգեյ Սնիտյուկին և Իլյա Մելնիչյուկին, ովքեր ևս ներկայացնում են Ուկրաինան:

Հաղթանակ է գրանցվել նաև 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանի և 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանի օգտին: Նրանք պետք է մրցեին ադրբեջանցի մարզիկների հետ, սակայն վերջիններս չեն  ներկայացել մենամարտին ու հաղթանակը շնորհվել է հայ բռնցքամարտիկներին:

Քաղաքականություն