Սպիտակ տան խոսնակը հայտնել է, թե ինչ հաճախականությամբ է Բայդենը կորոնավիրուսի թեստ հանձնում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու շաբաթը մեկ կորոնավիրուսի հայտնաբերման թեստ է հանձնում, հերթական թեստը բացասական պատասխան է ունեցել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:
«Թափանցիկ լինելու մասին մեր տված խոստման համաձայն՝ ցանկանում են տեղեկացնել, որ այս շաբաթ նախագահը «Քովիդ-19»-ի թեստ է հանձնել, վիրուս նրա մոտ չի հայտնաբերվել»,- ասել է Փսակին: Նրա խոսքով՝ նախագահը նման հետազոտություն է անցնում յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ:
Հիշեցնենք, որ Բայդենը դեկտեմբերին, ապա նաև հունվարին հրապարակավ պատվաստում է արել կորոնավիրուսի դեմ: Նա խոստացել է, որ հակակորոնավիրոսւային պատվաստանյութը երկրի հասուն բնակչության 90 տոկոսի համար հասանելի կլինի արդեն մի քանի շաբաթից:
Ներկա տվյալների համաձայն՝ պատվաստման կուրսն անցել են ավելի քան 50 մլն ամերիկացիներ, այսինքն՝ բնակչության ավելի քան 15 տոկոսը:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 31 մլն-ը, իսկ վիրուսից մահացածներինը՝ 560 հազարը:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը հայտնվել է Ռուսաստանի ամենագեղեցիկ տղամարդկանց վարկանշային աղյուսակի առաջին եռյակում
SuperJob ծառայության անցկացված հարցման համաձայն՝ ռուսաստանցիների կարծիքով երկրի ամենագեղեցիկ տղամարդիկ են Վլադիմիր Պուտի...
Կապիտոլիումի շենքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել
Մի տղամարդ մեքենայով մխրճվել է Կոնգրեսի շենքի մոտ գտնվող հսկիչ անցակետ, դրանից հետո կրակոցներ են հնչել։ ԱՄՆ Կապիտոլիումի...
Բայդենը հանձնարարել է սկսել զորքերի մի մասի դուրսբերումը Պարսից ծոցի տարածաշրջանից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Պենտագոնին սկսել զորքերի մասնակի դուրսբերումը Պարսից ծոցի տարածաշրջանից: Ինչպես հայ...
2021-ի մարտին Թուրքիայի արտահանումը ռեկորդային աճ է գրանցել
2021-ի մարտին Թուրքիայի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 42.2 տոկոսով: Այս մասին հայտնել է...