Բայդենը հանձնարարել է սկսել զորքերի մի մասի դուրսբերումը Պարսից ծոցի տարածաշրջանից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Պենտագոնին սկսել զորքերի մասնակի դուրսբերումը Պարսից ծոցի տարածաշրջանից:
Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին, արդեն տեղափոխվել է Patriot զենիթահրթիռային համալիրների երեք մարտկոց, այդ թվում և Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազայում տեղակայված մարտկոցը:
Պարբերականի տվյալներով՝ նման որոշում է կայացվել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ընդհանուր ռազմական ներկայության վերատեղակայման ծրագրի շրջանակներում:
Patriot համալիրների մարտկոցների, մշտական ներկայություն ունեցող ավիակիրների և այլ ռազմական սպառազինման դուրսբերումը նշանակում է, որ մի քանի հազար զինծառայողներ կարող են ժամանակի ընթացքում հեռանալ տարածաշրջանից: Անցյալ տարվա վերջի դրությամբ՝ տարածաշրջանում շուրջ 50 000 զինծառայող էր տեղակայված:
Նմանատիպ հոդվածներ
2021-ի մարտին Թուրքիայի արտահանումը ռեկորդային աճ է գրանցել
2021-ի մարտին Թուրքիայի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 42.2 տոկոսով: Այս մասին հայտնել է...
Ադրբեջանը մայիսին կավելացնի նավթի արդյունահանումը
Ադրբեջանը մայիսին կավելացնի նավթի արդյունահանումը օրական 8000 բարելով։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալութ...
Տղամարդն այրվող շշով փորձել է Ֆրանսիայի նախագահի նստավայր՝ Ելիսեյան պալատ ներխուժել
Տղամարդը վառվող շշով փորձել է Ֆրանսիայի նախագահի նստավայր՝ Էլիսեյան պալատ մուտք գործել, հաղորդում է ТАСС-ը: Նրան նկատել...
Կալիֆոռնիայի բիզնես կենտրոնում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 2-ը վիրավորվել են
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հրաձգության հետևանքով չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են, հաղոր...