Ողբերգական դեպք Երևանում. Ծիծեռնակաբերդի խճուղում Mercedes մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի

Մարտի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայում դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը:

Ժամանել են նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սայինի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ Երևանի բնակիչ, 61-ամյա Արա Ա.-ն իրեն վստահված Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի քարերին:

Ըստ նախնական տեղեուկությունների՝ վեջինս ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել: Դեպքի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբ:

Քաղաքականություն

Պատահարներ