Կալիֆոռնիայի բիզնես կենտրոնում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 2-ը վիրավորվել են
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հրաձգության հետևանքով չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են, հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել Օրինջ քաղաքի բիզնես կենտրոններից մեկում։
Տեղի ոստիկանության տեղեկություններով` իրավիճակը կայունացել է, իսկ բնակչությանն այժմ վտանգ չի սպառնում։
Հեռուստաալիքը նաև հաղորդում է, որ հրաձգության մեջ կասկածվողը նույնպես վիրավորվել է․ նրա վիճակը հայտնի չէ։
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը տեղի ունեցած իրադարձությունը որակել է «սարսափելի հանցագործություն» և ցավակցություն է հայտնել բոլոր տուժած ընտանիքիներին։
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը հանձնարարել է սկսել զորքերի մի մասի դուրսբերումը Պարսից ծոցի տարածաշրջանից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Պենտագոնին սկսել զորքերի մասնակի դուրսբերումը Պարսից ծոցի տարածաշրջանից: Ինչպես հայ...
2021-ի մարտին Թուրքիայի արտահանումը ռեկորդային աճ է գրանցել
2021-ի մարտին Թուրքիայի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 42.2 տոկոսով: Այս մասին հայտնել է...
Ադրբեջանը մայիսին կավելացնի նավթի արդյունահանումը
Ադրբեջանը մայիսին կավելացնի նավթի արդյունահանումը օրական 8000 բարելով։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալութ...
Տղամարդն այրվող շշով փորձել է Ֆրանսիայի նախագահի նստավայր՝ Ելիսեյան պալատ ներխուժել
Տղամարդը վառվող շշով փորձել է Ֆրանսիայի նախագահի նստավայր՝ Էլիսեյան պալատ մուտք գործել, հաղորդում է ТАСС-ը: Նրան նկատել...