ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարող է Թուրքիայի դեսպանի՝ Արմեն Գրիգորյանի սիրտը ցավի, բայց վառվելու է Թուրքիայի դրոշը

Անվտանգության խորհրդի շենքի մոտ ՀՅԴ-ականները բողոքի ակցիա արեցին։ Նրանց վրդովվեցրել է այն հանգամանքը, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում 3 անգամ չպատասխանեց հարցին՝ Թուրքիան Հայաստանի թշնամին է, թե ոչ, և նշեց հարաբերությունները շտկելու անհրաժեշտության մասին:


Ակցիայի ժամանակ ՀՅԴ-ականները այրեցին Թուրքիայի դրոշն Անվտանգության խորհրդի շենքի մոտ: 

«Կարող է Թուրքիայի դեսպանի՝ Արմեն Գրիգորյանի սիրտը ցավի, բայց վառվելու է Թուրքիայի դրոշը»,-ասաց Գեղամ Մանուկյանը: