ՊՆ-ն արձագանքել է պարգևավճարների մասին տեղեկությանը
Պաշտպանության նախարարությունն արձագանքել է մամուլի հրապարակմանը։
«Ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամների պարգևավճար՝ պաշտպանության նախարարությունում։
Պարգևավճար է ստացել նաև զինված ուժերի ամբողջ անձնակազմը՝ մեկ պաշտոնային դրույքաչափով, և դրա շահառուն տասնյակ հազարավոր մարդիկ են»,- նշել են ՊՆ-ից։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր. «ՊՆ-ում տարեվերջյան պարգևատրումները նոր մեթոդով են անելու։ Կառավարությունն առաջին անգամ գործի է դրել պիլոտային ծրագիր, որի համաձայն՝ ՊՆ քաղաքական, հայեցողական եւ քաղծառայության պաշտոններ զբաղեցնողները պարգևավճարներ կստանան 2025 թ. առաջին կիսամյակի համար սահմանված առաջնահերթությունների կատարողականի արդյունքներով։
Ըստ այդմ՝ 4 մլն 800 հազարական դրամ կստանան նախարարի երեք տեղակալները: 2 մլն 600 հազարական դրամ՝ նախարարի երկու խորհրդականները, վարչությունների պետերը, մամուլի քարտուղարը, քարտուղարության պետը, ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի պետն ու ևս մի քանի հոգի։ Միայն այս խմբի պարգևավճարի ընդհանուր գումարը կկազմի 146 մլն 296 հազար դրամ։ Նրանցից քիչ պակաս կստանան վարչության պետերի տեղակալներն ու բաժինների պետերը՝ մոտ 50 հոգի։ Նրանք էլ կպարգևատրվեն 1 մլն 200 հազարական դրամով։
Ի տարբերություն վերնախավի՝ քաղծառայողները կպարգևատրվեն 62-145 հազար դրամով։
Բացի պարգևավճարը, նախարարության ծառայողները մեկ դրույքաչափ էլ 13-րդ աշխատավարձ կստանան»,- գրել էր թերթը:
Նմանատիպ հոդվածներ
«Ձևիստների շարժման» հերթական մանիպուլացիան. ժողովրդից գողացողները խոսում են աղքատությունից. Թորոսյան
Սիրելի հայրենակիցներ, այսօր պետք է անդրադառնամ հայտնի ռուս օլիգարխի կողմից ստեղծված «Ձևիստների շարժման» հերթական մանիպու...
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստ...
Ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին. ArmLur
Ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին: Այս մասին գրում է ArmLur-ը: Նրա ձերբակալման գոր...
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալել են ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյային
Ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին: Այս մասին գրել էր ArmLur-ը: Նրա ձերբակալման գործընթա...