Տարաձայնություններ Սպիտակ տանը՝ Ուկրաինայի հարցով
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի միջև առկա լուրջ տարաձայնությունները Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարցում կարող են էական ազդեցություն ունենալ հակամարտության հետագա զարգացման վրա։ Այս մասին հայտնում է ամերիկյան NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հեռուստաալիքի՝ երկու բարձրաստիճան պաշտոնյաները էականորեն տարբեր մոտեցումներ ունեն թե՛ Մոսկվայի և Կիևի հետ բանակցությունների, թե՛ Ռուսաստանի նկատմամբ վստահության մակարդակի հարցում։ Նրանց պատկերացումները նաև տարբերվում են այն հարցում, թե ինչ քայլերով կարելի է ավարտել Ուկրաինայի պատերազմը։
NBC News-ի փոխանցմամբ՝ Սթիվ Ուիտկոֆը, ձգտելով արագ խաղաղ համաձայնության, առաջ է քաշել առաջարկներ, որոնք ենթադրում են, որ Ուկրաինան պետք է գնա զիջումների, այդ թվում՝ տարածքային, ինչպես նաև ընդունի անվտանգության հետ կապված ռիսկեր։ Մինչդեռ Մարկո Ռուբիոն, լրագրողների գնահատմամբ, հանդես է գալիս Ռուսաստանի նկատմամբ տնտեսական և ռազմական ճնշման ուժեղացման օգտին՝ նպատակ ունենալով ստիպել նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ փոխզիջումների։
ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռուսաստանում Ալեքսանդր Վերշբաուն իրավիճակը մեկնաբանելով նշել է. «Թվում է, թե նրանք տարբեր երգեր են երգում։ Իսկ եթե բանակցություններում չկա խնդիրների և հակառակորդի վերաբերյալ ընդհանուր պատկերացում, դրանից ոչ մի լավ արդյունք չի կարող ստացվել»։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի հայտարարությունը՝ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ
Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները զարգանում են, և առևտրաշրջանառությունը բարելավվել է: Այս մասին հայտարարել է Վլա...
ԱԱԾ-ն հաստատեց. Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է. Վահագն Ալեքսանյան
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքում գրել է.«ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱԱԾ-Ի ԿՈՂՄԻՑ Կտրիճի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է»Հ...
Լարված իրավիճակի ֆոնին՝ Գարեգին Բ-ն հանդես է եկել հայտարարությունով
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հայրապետական սիրով և օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։ Այսօր դուք...
Մեր առաքելությունն այս պահին ավարտված է. 10 եպիսկոպոսներ
10 եպիսկոպոսները հայտարարեցին՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն:«Մեր առաքելությունն այս...