Չինաստանը դեմ է չինական ընկերությունների վրա ԱՄՆ-ի ճնշմանը

Չինաստանը դեմ է ԱՄՆ-ի կողմից խտրական ցուցակների ստեղծմանը և չինական ընկերությունների վրա անտեղի ճնշմանը, այսօր  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։


Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ի Դաշնային հաղորդակցությունների հանձնաժողովը (FCC) որոշել է արգելել արտասահմանյան արտադրության նոր անօդաչու թռչող սարքերի ներմուծումը՝ անվտանգության ռիսկերի պատճառով, ինչը կխանգարի չինական DJI և Autel ընկերություններին ԱՄՆ շուկա մատակարարել անօդաչու թռչող սարքերի նոր մոդելներ։


«Չինաստանը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի կողմից իր ազգային անվտանգության հայեցակարգի ընդհանրացմանը, խտրական ցուցակների ստեղծմանը և չինական ընկերությունների վրա անհիմն ճնշման գործադրմանը», - հայտարարել է Լին Ցզյանը։

Քաղաքականություն