Աջափնյակի մետրոյի նախագիծը ամենաբարդերից է․ Տիգրան Ավինյան
Աջափնյակի մետրոյի նախագիծը մեր նորանկախ պատմության ամենաբարդ նախագծերից մեկն է, որի պարզ փորձաքննությունը տևել է 1 տարի և ավելի: Քանի որ առաջին անգամ ենք իրականացնում նման մաշտաբի նախագիծ, ենթադրվում է, որ կարող է ժամանակ տևել: Սա շատ բարդ աշխատանք է, 2026 թվականին բյուջեից 2 միլիարդն էլ նախատեսել ենք ինժեներ տեղխհսկողի մրցույթի համար, ով պետք է շատ որակով ու նմանատիպ աշխատանք կատարած մասնագետ լինի: Ավելի լավ է ժամանակ ծախսենք, բայց պատրաստված լինենք:
Այս մասին այսօր՝ ավագանու նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու մետրոպոլիտենի կառուցման աշխատանքները չեն սկսվում:
Ի պատասխան «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի մյուս հարցին, թե ինչո՞ւ է Աջափնյակի մետրոյի կայարանի աշխատանքներին ուղղված 9.6 միլիարդը դարձել 1.4 միլիարդ, և որտե՞ղ է օգտագործվել մնացորդ գումարը, Ավինյանը պատասխանեց, որ գումարների մի մասն ուղղվել է 45 տրոլեյբուսների գնման համար:
«Քանի որ դրանք տրանսպորտային ոլորտի զարգացման համար գումարներ էին, կարելի է ասել գնացել է ոլորտային նույն ուղղության առաջխաղացման համար»,- եզրափակել է նա:
Արձագանքելով Ավինյանի պատասխաններին՝ Աննա Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ պլանավորման խնդիր է տեսնում, քանի որ կարելի էր այդ գումարը ի սկզբանե տրամադրել տրանսպորտին:
Նմանատիպ հոդվածներ
Գերիների ազատում, արցախցիների վերադարձ և զորքերի դուրսբերում․ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է օրինագիծ
ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական «ARMENIA Security Partnership Act» օրինագիծը, որը նախաձեռնել են Կոնգրեսի Հայ...
Կներեք արտահայտությանս համար, «քուչում» չեք․ Տիգրան Ավինյանը՝ ընդդիմադիր անդամին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստում քվեարկության է դրել չզեկուցվող նախագծերի փաթեթ։Այդ ընթացքում «Մայր Հայ...
Տեր Վրթանեսին կրկին վիրահատել են. սրտի ևս երեք ստենտ են տեղադրել
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանին նախօրեին կրկին վիրահատել են. սրտի ևս երեք...
Չվճարողների մեծ մաս են կազմում օտարերկրացիները․ Արմեն Գալջյան
Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ընդդիմադիրներին կոչ է արել ավելորդ արտահայտություններ չանել ավագա...