Չինաստանը չի ներգրավվի միջուկային սպառազինությունների մրցավազքի մեջ․ Չինաստանի ԱԳՆ
Չինաստանը մտադիր չէ միջուկային սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել որևէ երկրի հետ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով ԱՄՆ ռազմական դեպարտամենտի կողմից պատրաստված զեկույցի նախագծին, հաղորդել էր, որ Չինաստանը, ենթադրաբար, Մոնղոլիայի հետ սահմանին տեղակայել է ավելի քան 100 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։
«Չինաստանը խստորեն հետևում է միջուկային զենքի չկիրառման քաղաքականությանը, հետևում է պաշտպանական միջուկային ռազմավարությանը, միշտ պահպանում է իր միջուկային ուժերը ազգային անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ նվազագույն մակարդակի վրա և չի ներգրավվի միջուկային սպառազինությունների մրցավազքի մեջ որևէ երկրի հետ», – ասել է Լին Ցզյանը։
Նմանատիպ հոդվածներ
Եվրոպան կկարողանա տոնել Սուրբ Ծնունդը առանց պատերազմի․ Օրբան
Եվրոպան կկարողանա տոնել Սուրբ Ծնունդը առանց պատերազմի, սակայն պատերազմի սպառնալիքը դեռ չի անցել, քանի որ որոշ քաղաքական...
ԱՄՆ-ն նախատեսում է 2-2,5 տարվա ընթացքում կառուցել նոր դասի ռազմանավեր․ Թրամփ
Միացյալ Նահանգները նախատեսում է 2-2,5 տարվա ընթացքում կառուցել նոր դասի ռազմանավեր, դեկտեմբերի 22-ին հայտարարել է ԱՄՆ նա...
ԱՄՆ-ն մտադիր է յուրացնել վենեսուելական լցանավերն ու դրանց նավթահումքը․ Թրամփ
Միացյալ Նահանգները պլանավորում է յուրացնել ինչպես միջազգային ջրերում գրավված վենեսուելական լցանավերը, այնպես էլ դրանցով...
Չեխիայի նոր պաշտպանության նախարարը մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը
Չեխիայի նոր պաշտպանության նախարար, գեներալ Յարոմիր Զունան մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փո...