Կարծում եմ, այո, կոպիտ, բայց շատ տեղին է արձագանքել․ Գալջյան
Քանի որ Երևանի ավագանու նիստում ընդդիմադիրները առանց միկրոֆոնից տեղից են բղավում, իրենց օգտագործած ոչ եթերային բառերը չեն լսվում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23–ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով նրան, որ ընդդիմադիրները բողոքում են, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը ոչ կոռեկտ բառեր է օգտագործում, ասում է՝ «դուք ձեր քուչում չեք»։
«Քաղաքապետի արձագանքը եթերով լսվում է, բայց իրենցը չի լսվում, և իրենք օգտվելով այդ հնարավորությունից փորձում են ներկայացնել, որ այդ աղմուկը քաղաքապետը ստեղծեց, այնինչ որևէ տրամաբանություն չկա, որ հանգիստ նիստ լինի ու քաղաքապետը սկսի այդպիսի բաներ ասել։ Բնականաբար տեղից ինչ-որ խոսքեր են եղել, որոնց քաղաքապետը արձագանքել է։ Ես կարծում եմ, որ այո, կոպիտ, բայց շատ տեղին է արձագանքել»,–ասաց նա։
Լրագրողներին հետաքրքրում էր նաև, թե արդյոք ՔՊ վարչությունը հաստատել է Արմեն Գալջյանի թեկնածությունը՝ 2026–ի ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։ Նա նշեց, որ դրական պատասխանը ստացել է։
Նշենք, որ թեկնածությունները վերջնական պետք է հաստատվեն ՔՊ համագումարում, որտեղ նաև պարզ կլինի, թե ով ցուցակի որ հորիզոնականությոն կլինի։
Նմանատիպ հոդվածներ
Գերիների ազատում, արցախցիների վերադարձ և զորքերի դուրսբերում․ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է օրինագիծ
ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական «ARMENIA Security Partnership Act» օրինագիծը, որը նախաձեռնել են Կոնգրեսի Հայ...
Կներեք արտահայտությանս համար, «քուչում» չեք․ Տիգրան Ավինյանը՝ ընդդիմադիր անդամին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստում քվեարկության է դրել չզեկուցվող նախագծերի փաթեթ։Այդ ընթացքում «Մայր Հայ...
Տեր Վրթանեսին կրկին վիրահատել են. սրտի ևս երեք ստենտ են տեղադրել
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանին նախօրեին կրկին վիրահատել են. սրտի ևս երեք...
Չվճարողների մեծ մաս են կազմում օտարերկրացիները․ Արմեն Գալջյան
Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ընդդիմադիրներին կոչ է արել ավելորդ արտահայտություններ չանել ավագա...