Շատ բարդ իրավիճակ է. առաջիկա շաբաթվա ընթացում սպասում ենք ավելի քան 7000 նոր դեպք. Սահակյան

Շատ բարդ իրավիճակ է, կորոնավիրուսի հայաստանյան վիճակագրությունը ներկայացնելով՝ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյան:

Նա տեղեկացրեց, որ մահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է:

«Հիվանդացության մոտավորապես 90 տոկոսով աճ ունենք: Առաջիկա շաբաթվա ընթացում սպասում ենք ավելի քան 7000 նոր դեպք», - ասաց Սահակյանը:

Նա նշեց՝ մեն ինչ արվում է, որ պատվաստումները մյուս շաբաթից սկսվեն:

 

« Մեր հիվանդանոցային համակարգը բավականին ծանրաբեռնված է, մահճակալային ֆոնդը համարյա սպառվում է, և ունենք մոտ 90 տոկոսով հիվանդության աճ: Իսկ վիրուսի վերարտադրության ցուցանիշն այս պահի դրությամբ 1.2 է: Սա նշանակում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում մենք սպասում ենք ավելի քան 7000 նոր դեպքեր»,- ասաց Սահակյանը:

Նրա խոսքով` այդ 7000 դեպքերի արդյունքում մահճակալային ֆոնդն ամբողջությամբ կսպառվի ու դարձյալ հոսպիտալացման հերթեր կառաջանան: