Հասարակություն
Իշխան Սաղաթելյանի եղբայրը և հորեղբոր որդին և ևս 2 անձ կասկածվում են խուլիգանություն կատարելու մեջ
Երեկ ՀՅԴ ԳՄ անդամ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել ու կից գրել էր. «Այսօրվա հանրահավաքից հետո Երևանի կենտրոնում թուրքերը հարձակվել են հորաքրոջս, եղբորս և հորեղբորս որդու վրա, ապա բերման ենթարկել»:
Միջադեպի վերաբերյալ ArmDaily.am-ի հարցին ի պատասխան ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց. «Մարտի 28-ին ժամը 19.00-ին, Դեմիրճյան փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել չորս անձ։
Նախապատրաստվում են նյութեր»։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա
«Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է». Հակոբ Արշակյանը թողնում է ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնը
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1097 նոր դեպք. 617 առողջացած և 18 մահվան դեպք
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 52 զինծառայողի անուն
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0