Հասարակություն
Արկադի Տեր-Թադևոսյանի մոտ առողջական որևէ լուրջ խնդիր չկա. Aysor
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, առողջական լուրջ խնդիրներով Էրեբունի բժշկական կենտրոնում է:
Սակայն Aysor.am-ի՝ հերոսին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ Արկադի Տեր-Թադևոսյանի մոտ առողջական որևէ լուրջ խնդիր չկա, նա պարզապես իր հերթական, ամենամյա բուժզննումն է անցնում:
«Բոլորն էլ գիտեն, որ նա շաքարային դիաբետ ունի: Այդ պատճառով ամեն տարի բուժզննում է անցնում ու գարնանային եղանակին սրացումներից խուսափելու նպատակով՝ «սիստեմա» է ընդունում: Այս տարին ևս բացառություն չէ: Այս բուժզննումը ոչ թե բարդությունների պատճառով է, այլ՝ դրանցից խուսափելու նպատակով», - նշեց մեր զրուցակիցը:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա
«Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է». Հակոբ Արշակյանը թողնում է ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնը
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1097 նոր դեպք. 617 առողջացած և 18 մահվան դեպք
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 52 զինծառայողի անուն
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0