Ինչ վտանգներ է պարունակում ադրբեջանցու կողմից Հայաստանին մատակարարվող ինտերնետի 85 տոկոսի մատակարարումը. Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանն առ այն, որ ազգությամբ ադրբեջանցի Նասիբ Հասանովը դարձել է Հայաստանի ինտերնետ թրաֆիքի 85 տոկոսը մատակարարող ընկերության սեփականատերը։
Վրացական մամուլում տեղեկություններ են հայտվել այն մասին, որ ադրբեջանցի Նասիբ Հասանովը գնել է «Կավկասուս Օնլայն» (Caucasus online) ընկերության մնացորդային 51 տոկոսանոց մասնաբաժինը։
Նշվում է նաև, որ վերջինս նախկինում ձեռք էր բերել ընկերության 49 տոկոս մասնաբաժինը։ Հայտնի է, որ այս վրացական ընկերությունը ապահովում է Հայաստանում ինտերնետ թրաֆիքի 85, Ադրբեջանի 50 և Վրաստանի 55 տոկոսը։
Այս տեղեկությունները հայաստանյան հանրային շրջանակներում առաջացրել են մտահոգություն առ այն, որ ընկերության խոշոր մասնաբաժնի ձեռքբերումը թշնամի պետության ներկայացուցչի կողմից կարող են խնդիրներ առաջացնել ՀՀ համար։
Գրավոր դիմել եմ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ճշտումներ կատարելու տեղեկատվության իսկության և ՀՀ համար հնարավոր անվտանգային խնդիրներ ստեղծելու վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...
300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը. հրապարակվեց Քոչարյանի գործով որոշումը
ՍԴ–ն գրավոր ընթացակարգով քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան...
Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն են հանդիպել
Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի...
Ադրբեջանցի գործարարը գնել է Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարող վրացական ընկերությունը. նոր մանրամասներ. Tert.am
Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմս...